Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտում»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային թիմի 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին:

Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:

«Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել: Կիպրոսյան թիմերում նրա ակումբակիցն էր օրերս «Ալաշկերտ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Մինչև Կիպրոս տեղափոխվելը երիտասարդ, բայց արդեն փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 167 հանդիպումներում:

Հայաստանի Մ-19 պատանեկան հավաքականի կազմում Ոսկանյանը 5 խաղի է մասնակցել, երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 12 խաղերում նա 1 գոլ է խփել, իսկ ազգային ընտրանու կազմում Տարոնն անցկացրել է 23 հանդիպում:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը