Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահը հանդես կգա «Ալաշկերտում»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը: Ակումբի ղեկավարությունը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի  դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ, ում ծառայություններով «Ալաշկերտը» վաղուց էր հետաքրքրված:

Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները: Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:

Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը