Հայաստանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար

Երևանի 2800-ամյա տոնակատարության շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մայրաքաղաքում կանցկացնի ակումբային ընկերական միջազգային մրցաշար: Այն կկայանա մարտի 10-15-ը` նախկին «Միկա» մարզահամալիրում և կանցկացվի շրջանաձև համակարգով: Ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի Ա լիգայի առաջությունից մրցաշարին կմասնակցի միայն «Ուրարտուն»:

«Այս ընկերական միջազգային մրցաշարը Երևանի 2800-ամյակին նվիրված մարզական միջոցառումներից միայն մեկն է: Առայժմ նախատեսված է, որ կմասնակցեն չորս թիմեր: Մենք համաձայնության ենք եկել Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» ակումբների հետ: «Գազպրոմ Մոսկովսկին» և «Հունդային»  շատ ուժեղ թիմեր են, ունեն բարձր մակարդակի խաղացողներ և իրենց առաջնությունների առաջատարներն են: «Արարատը» վերջերս հաղթեց Իրանի երկրորդ լիգան և իրավունք ստացավ հանդես գալու Սուպեր լիգայում: Նրանց կազմում բավականին երիտասարդ և խոստումնալից հայ բասկետբոլիստներ կան:

Հայաստանի Ա լիգայից կմասնակցի «Ուրարտուն»:  Մենք ցանկանում ենք, որ այդ մրցաշարը լինի բարձր որակի, իսկ այսօր Ա լիգայից այդ որակը կարող է ապահովել միայն «Ուրարտուն»: «Արցախը» նույնպես ցանկանում է մասնակցել, ասացին, որ պետք է ուժեղացնեն կազմը: Մրցաշարի ձևաչափն այնպիսին է, որ պետք է զույգ թվով թիմեր լինեն, եթե ևս մեկ ակումբի հետ համաձայնության գանք՝ գուցե «Արցախը» ևս մասնակցի:

«Այս մրցաշարը մեզ կօգնի հասկանալ Ա լիգայի թիմերի մակարդակը, որակը, արդյո՞ք մրցունակ են Հայաստանից դուրս: «Ուրարտուն» այս կազմով Ա լիգայում հաղթում է բոլոր թիմերին, հարց է, նրանք կկարողանա՞ն մրցել արտասահմանյան թիմերի հետ: Իհարկե, «Ուրարտուն» նույնպես կհամալրվի նոր խաղացողներով: Բայց, պարտությունը ողբերգական չէ, սա ընկերական մրցաշար է: Հույս ունենք, որ մեր մարզասերները կաջակցեն մեզ»,-  ասել է Արա Պողոսյանն ու ավելացրել, որ հույս ունեն մրցաշարը դարձնել ավանդական ու ամենամյա:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը