«Էստերսունդը» որոշել է վախեցնել «Արսենալին»

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի Լոնդոնի «Արսենալի» մրցակից «Էստերմունդը», ամենայն հավանականության, գիտակցում է, որ խաղադաշտում գրեթե շանս չունի լոնդոնյան թիմի դեմ և որոշել է «զինագործներին» վախեցնելու այլ տարբերակներ փնտրել:

Փետրվարի 15-ին Շվեդիայում կայանալիք խաղից առաջ տանտերերն ակումբի Թվիթերյան էջում հրապարակել են սառնաշունչ նկարներ: Մասնավորապես, տեղադրվել է մարզադաշտի տարածքում գտնվող սառցե տնակում պատրաստված հանդերձարանների լուսանկարներ, որտեղ, իբր, պետք է հագնվեն «Արսենալի» ֆուտբոլիստները:

«Պատրաստ ենք ընդունել Ձեզ, «Արսենալ»: Արդեն պատմե՞լ ենք մեր նոր հանդերձարանների մասին»,- գրված է շվեդական թիմի Թվիթերյան էջում:

Հավելենք, որ «Էստերսունդի» կողմից սա առաջին նման դեպքը չէ: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից անմիջապես հետո ակումբը լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խորհուրդ էր տվել փոխել բաճկոնի շղթան, որը չէր աշխատում:

 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը