Անրին Ռեշֆորդին խորհուրդ է տվել հեռանալ ՄՅՈւ-ից

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդը պետք է լքի մանկունայցիների ճամբարը, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա մեկ այլ թիմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Ֆուտբոլիստի համար ամենակարևորը խաղային պրակտիկան է: Երբեք նա չի կարող ավելի լավ հասկանալ խաղը, եթե շարունակ նստած լինի պահեստայինների նստարանին: Այն, որ Մարկուսը ցանկանում է հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում», դա հիանալի է, սակայն Ռեշֆորդը շանս չունի հիմնական կազմում տեղ ունենալու` հաշվի առնելով Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը: Չգիտեմ, կլքի՞ արդյոք մանկունյանցիների ճամբարը, թե՞ ոչ, սակայն նրան խաղաժամանակ է հարկավոր»,- ասել է Անրին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը