Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու և մարզական կարիերան «Արսենալում» շարունակելու մասին: Տեղեկացնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:

«Գալիս է մի պահ, երբ ուզում ես նոր բան փորձել, թարմություն մտցնել: Արդեն 29 տարեկան եմ և, բնականաբար, ուզում եմ ավելի շատ խաղալ ու ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Որոշ ժամանակ անց կավարտեմ մարզական կարիերաս, ուստի մանկունյանցիների շարքերը լքելու իսկական պահն էր: Կային հանգամանքներ, որոնք ճիշտ չդասավորվեցին «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նոր մարտահրավեր, նոր ակումբ և ամեն ինչ սկսել զրոյից: Սա այն է, ինչ ներկա պահին ինձ հարկավոր է: Շատ բան եմ սովորել նախկին մարզիչներիցս, այդ թվում` Կլոպից և Մոուրինյոյից: Ժամանակն է աշխատել Արսեն Վենգերի հետ: Ճիշտ է, դեռ վաղ է նրանց համեմատելը, բայց այս կարճ ժամանակամիջոցում շատ բան եմ սովորել ֆրանսիացի մասնագետից»,- ասել է Մխիթարյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը