Փհենչհան 2018. Ռուս լեռնադահուկորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուս լեռնադահուկորդ Պավել Տրիխիչևը Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերի հսկա ոլորավայրէջք մրցաձևի ժամանակ վայր է ընկել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին ТАСС-ին հայտնել է մարզաձևի գլխավոր մարզչի օգնական Անաստասիա Պոպկովան:

«Տրիխիչևը մի քանի վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Հիմա բուժզննում է անցնում»,- ասել է Պոպկովան:

Հավելենք, որ լեռնադահուկորդը վայր էր ընկել և չէր կարողացել շարունակել մրցելույթներն Օլիմպիական խաղերում:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը