Առաջին դրական դոպինգ թեստը` Փհենչհանի Օլիմպիական խաղերում

Ճապոնացի չմշկորդ Կեի Սաիտոն 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Լրատվամիջոցը նշում է, որ 21-ամյա մարզիկի օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

Սաիտոն այսօր պետք է մրցեր տղամարդկանց 5000 մ մրցատարածությունում, սակայն CAS-ը հայտարարել է, որ ճապոնացի մարզիկի մրցելույթները դադարեցվել են մինչև վերջնական քննության արդյունքը: Սաիտոն սեփական կամքով լքել է Օլիմպիական ավանը, սակայն պնդում է, որ ինքն անմեղ է և մաքուր:

«Ես ցնցված եմ, քանի որ երբեք չեմ փորձել օգտագործել արգելված նյութեր, նույնիսկ դրանց կարիքը չեմ ունեցել: Ես պետք է ապացուցեմ իմ անմեղությունը: Չեմ ցանկանում վնասել իմ թիմին, այդ պատճառով ընդունեցի նման որոշում»,- հայտարարել է մարզիկը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը