Իսպանիայի վարչապետը չի ցանկանում Նեյմարին տեսնել «Ռեալում»

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծիք է հայտնել, որ Մադրիդի «Ռեալին» հարկավոր չէ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, քանի որ «Արքայական ակումբի» ներկայիս հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ինչպես նաև կիսապաշտպան Գարետ Բեյլը դեռ չեն ասել իրենց վերջին խոսքը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Չգիտեմ, թե ինչու է «Ռեալին» հարկավոր Նեյմարը: Դեռ վերջերս Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը համարվում էին շատ օգտակար ֆուտբոլիստներ թիմի համար, իսկ մի քանի ամիս անց արդեն կասկածում են նրանց վրա: Ինքս հավատում եմ այս երեքին: Պետք է գնահատել ապագայի հեռանկարները: Անձամբ ես չեմ ցանկանում, որ Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»,- ասել է Ռախոյը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը