Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականին «Մունդիալ-2018»-ի ֆավորիտ չի համարում

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն շեշտել է, որ իր երկրի ընտրանին աշխարհի 2018 թ. առաջնությունում հաղթելու շանսեր չունի: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ Պորտուգալիայի հավաքականը «Մունդիալ-2018»-ի ֆավորիտների ցանկում չէ: Հաղթողների հավակնորդներն են Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները: Ամեն դեպքում, մենք այն ընտրանիների խմբին ենք դասվում, որոնք կարող են հանդես գալ բարձր մակարդակով»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ընտրանին Եվրոպայի գործող չեմպիոնն է: Աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլում Ռոնալդուի թիմի մրցակիցներն են Իսպանիայի, Իրանի և Մարոկկոյի հավաքականները:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը