Շարապովան պարտվել է մեկնարկային խաղում

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան անհաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում` պայքարը թողնելով առաջին իսկ շրջանից: Շարապովան զիջել է 3 սեթում: Ռումինիայի ներկայացուցիչ Մոնիկա Նիկուլեսկուն հաղթել է 4:6, 6:4, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 2 ժամ, 38 րոպե: Սա թենիսիստուհիների առաջին մրցավեճն էր միմյանց դեմ:

«Առաջին սեթում լավ էի կատարում իմ աշխատանքը, սակայն հաղթանակի հասնելու համար միայն այդքանը բավական չեղավ: Վատ հանդես չեկա և կորտում ինձ բավական լավ էի զգում: Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում սկսեցի պասիվ գործել և չափից շատ սխալներ թույլ տվեցի»,- ասել է Շարապովան:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը