Խաչանովի համար Ռոտերդամի մրցաշարն ավարտվեց

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Ռոդերդամի մրցաշարի առաջին շրջանը` մեկնարկում զիջելով Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կոլշրայբերին:

2 ժամ, 33 րոպե տևած թեժ ու լարված պայքարում գերմանացին հաղթել է 3:6, 7:6, 7:6 հաշվով: Թենիսիստների միջև պաշտոնական խաղերի անձնական հաշվարկում այժմ հավասարություն է` 1:1:

Հավելենք, որ Ֆիլիպ Կոլշրայբերը Ռոդերդամի մրցաշարի երկրորդ շրջանում ուժերը կչափի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերեր և բելգիացի Ռուբեն Բեմելմանս զույգի հաղթողի հետ:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը