Զիդան. «Գուտին պատրաստ է գլխավորել «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի նախկին ֆուտբոլիստ Գուտիի` «Արքայական ակումբը» գլխավորելու մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Կարծում եմ, Գուտին պատրաստ է այդ աշխատանքին: Նա «Ռեալի» համակարգի մարդ է և, ինչու ոչ, օրերից մի օր կարող է գլխավորել «Արքայական ակումբը»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Գուտին, ով մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը, օրերս հայտարարել էր, որ մեծ ուրախությամբ կգլխավորի «Արքայական ակումբը»:

Զիդանը նաև խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ՊՍԺ-ի հետ փետրվարի 14-ին կայանալիք հանդիպման մասին` այս դիմակայությունը որպես եզրափակիչ չդիտարկելով, ինչպես համարում են շատերը:

«Ինձ համար կարևոր են բոլոր հանդիպումները, իսկ ապագայի մասին այդքան էլ չեմ մտածում: ՊՍԺ-ի հետ դիմակայությունը որպես եզրափակիչ չեմ դիտարկում, այն պարզապես Չեմպիոնների լիգայի հերթական խաղերից մեկն է:

Փարիզյան թիմի դեմ երկու մրցավեճում էլ պետք է դուրս գանք խաղադաշտ և լավ հանդես գանք: Մնացածի մասին չեմ անհանգստանում: Մենք որևէ ճնշվածություն չենք զգում, այլ ուրախ ենք խաղալ ՊՍԺ-ի դեմ»,- ասել է Զիդանը:


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը