Լևոն Արոնյանը 2-րդ ոչ-ոքին խաղաց

Բեռլինում կայացել է հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը: Սևերով խաղացող մեր շախմատիստը պարտիայի սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, և խաղի 24-րդ քայլում կողմերը համաձայնվել են ոչ-ոքիի:

Երկարատև պայքարից հետո հաշտություն է կնքվել նաև Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին պարտիայում: Միավորը կիսել են նաև Դին Լիրենն ու Ֆաբիանո Կարուանան: Տուրում միակ հաղթանակը տոնել է Ալեքսանդր Գրիշչուկը: Ռուս գրոսմայստերը ուժեղ է գտնվել ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոյից:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը և Վլադիմիր Կրամնիկը: Լևոն Արոնյանը, Դին Լիրենը և Ալեքսանդր Գրիշչուկը 1-ական միավորով կիսում են 4-6-րդ հորիզոնականները, Սերգեյ Կարյակինը 0.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ դեռևս միավոր չվաստակած Ուեսլի Սոն եզրափակում է աղյուսակը: 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն է:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը