Հունաստանի հավաքականն ու հունական ակումբները 2 տարով կարող են որակազրկվել (Տեսանյութ)

Հունաստանի առաջնության առաջատարներ ՊԱՕԿ-ի և ԱԵԿ-ի անավարտ դիմակայությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Հանդիպման վերջին րոպեին դաշտի տերերի նախագահ Իվան Սավիդին զինված ներխուժել էր խաղադաշտ և սպառնացել հանդիպման գլխավոր մրցավարին, ով չէր հաշվել 90-րդ րոպեին 0:0 հաշվի ժամանակ իր թիմի խփած գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ:

Բնականաբար, պատժամիջոցները չեն ուշանա: Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, հնարավոր է Հունաստանի առաջնությունն ընդհատվի, իսկ տեղի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ պատիժներ կկրի ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից:

Նշվում է, որ, ամենայն հավանականության, Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ու հունական ակումբները երկու տարով կորակազրկվեն և չեն կարողանա մասնակցել եվրագավաթների խաղարկություններին: Կա նաև տարբերակ, որ ազգային թիմի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը