Ալլեգրին բացատրել է, թե ինչու է «Ռեալին» համարում Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտ

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին նշել է, թե Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում որ թիմերի հետ չէր ցանկանա հանդիպել: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Հուսով եմ` Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքներով «Յուվենթուսը» կխուսափի «Բարսելոնից» ու «Ռեալից»: Կարծում եմ` «Արքայական ակումբն» այս մրցաշարի գլխավոր ֆավորիտն է, քանի որ թիմը կենտրոնացած է հենց Չեմպիոնների լիգայի խաղարկության վրա: Ոչ մի թիմ հեղինակավոր այս ստուգատեսի հանդիպումներին այնպես չի պատրաստվում, ինչպես «Ռեալը»,- ասել է Ալլեգրին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը