Նադալն ու Խաչանովն ընդգրկված են Բարսելոնի մրցաշարի հայտցուցակում

Ապրիլի 23-29-ը Բարսելոնում կկայանա «Barcelona Open Banc Sabadell» թենիսի մրցաշարը, որի կազմակերպիչները հրապարակել են ստուգատեսի մասնակիցների նախնական ցանկը: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Մասնակիցների թվում են իսպանացի Ռաֆայել Նադալը, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, բելգիացի Դավիդ Գոֆինը, ինչպես նաև Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը:

Հիշեցնենք, որ աշխարհի թիվ երկու ռակետ Ռաֆա Նադալը վնասվածք ունի և շարունակում է ապաքինվել: Այս ընթացքում նա բաց է թողել մի շարք հեղինակավոր մրցաշերեր:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը