Մեկնարկել է «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը

«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») մեկնարկել է Երևանի հիմնադրմանը նվիրված «Երևան-2800» բասկետբոլի միջազգային մրցաշարը: Մեկնարկի օրը միմյանց հետ մրցել են Երևանի «Ուրարտու» և Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», ինչպես նաև Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» թիմերը:

«Հունդայի»-«Արարատ» հանդիպումն ավարտվել է թբիլիսցիների հաղթանակով՝ 106:65 հաշվով: Երևանի «Ուրարտուն» 65:93 հաշվով զիջել է «Գազպրոմ Մոսկովսկիին», իսկ այսօր ուժերը կչափի Թեհրանի «Արարատի» հետ: Այսօր տեղի կունենա նաև «Գազպրոմ Մոսկովսկի» և «Հունդայի» թիմերի հանդիպումը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը