«Ռեալը» Բենզեմայի համար հրաժարագին է սահմանել

Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է բաժանվել թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայից: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հավաստմամբ, մադրիդյան թիմի ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատել է 50 մլն եվրո: Բացի այդ, «Արքայական ակումբը» պատրաստ է ֆրանսիացուն ընդգրկել Նեյմարի գործարքի մեջ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Բենզեման մասնակցել է Իսպանիայի առաջնության 22 հանդիպման` դառնալով ընդամենը 4 գոլի հեղինակ: «Ռեալն» ունի 57 միավոր և 28-րդ տուրից հետո եզրափակում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը