Մայք Թայսոնի առանձնատունը եկեղեցի կդառնա

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի տունը, որը նա տարիներ առաջ վաճառել էր 1,3 մլն դոլարով, եկեղեցի կդառնա: Առանձնատունը գտնվում է Կլիվլենդից 50 կմ հեռավորության վրա: Բռնցքամարտիկից հետո այն մի քանի սեփականատեր է ունեցել, իսկ հիմա եկեղեցու սեփականությունն է:

2300 քառակուսի մետր տարածքը երկար ժամանակ լքված է եղել, լցվել է խոտերով, իսկ հիմա առանձնատունը վերանորոգված է ու խնամված: Թայսոնից տանը մնացել էին մարմարից պատերը, բյուրեղյա ջահերը, հայելիները, հսկա լողավազանը, բասկետբոլային հրապարակն ու 4 վանդակ, որտեղ ապրել են 4 վագր:

Բռնցքամարտիկն առանձնատունը գնել էր 1989 թ.`300,000 դոլարով, իսկ 10 տարի անց 1,3 մլն դոլարով վաճառել գործարար Պոլ Մոնեային:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը