Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդին» ֆավորիտ չի համարում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Սևիլիայի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ակնկալիքների մասին: Թիմերի միջև Իսպանիայում կայացած առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

«Չեմ կարծում, թե մեր թիմը լավագույններից մեկն է մրցաշարում: 1/8 եզրափակչում վերջնագիծն այնքան հեռու է թվում, իսկ ահա քառորդ եզրափակչում արդեն զգում ես կիսաեզրափակչի շունչը: Ամեն դեպքում` մենք մրցաշարը հաղթելու ֆավորիտների թվում չենք: Այնքան էլ չենք տխրի, եթե չհաղթենք, բայց հիմա ցանկանում ենք առավելության հասնել «Սևիլիայի» նկատմամբ գոնե հաշվի նվազագույն տարբերությամբ:

Ինչ վերաբերում է Դավիդ Դե Խեային, ապա, ամենայն հավանականության, նա կմնա: Չգիտեմ, թե ինչպիսին են «Ռեալի» մտադրությունները, բայց ես նրանց փոխարեն այլ դարպասապահ կփնտրեի»,- ասել է Մոուրինյոն:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը