Աշոտ Նադանյան. «Կարյակինը մի քիչ վախենում է Արոնյանից»

Շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լևոն Արոնյանի մարզիչ Աշոտ Նադանյանի կարծիքով Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաղթելու դեռ մեծ շանսեր ունի: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

«Լևոնի առաջին պարտիան սուր զարգացում ունեցավ: Նա մի պահ նույնիսկ հաղթական դիրք ուներ, սակայն համաձայնեց ոչ-ոքիի: Լավ խաղ ստացվեց 2-րդ տուրում, երբ մրցում էր Մամեդյարովի հետ: Իսկ ահա Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիայի առնչությամբ խոսք չկա ասելու: Իմ կարծիքով` սխալն առաջին քայլում էր:

Այդուհանդերձ, Լևոնի շանսերը շարունակում են մեծ մնալ: Մրցաշարը բաղկացած է 14 տուրից, և ամեն ինչ դեռ առջևում է: Ավելի նախընտրելի է պարտվել առաջին կամ երրորդ տուրում, քան` վերջին: Լևոնը պարտությունից հետո սկսում է ավելի լավ խաղալ»,- շեշտել է մասնագետը:

Անդրադառնալով Արոնյանի հաջորդ մրցակցին` Սերգեյ Կարյակինին, Նադանյանն նշել է, որ ռուս գրոսմայստերը շատ հարմար մրցակից է Կրամնիկից կրած պարտությունից հետո և մի քիչ վախենում է Լևոնից: Սակայն պետք չէ այրել բոլոր կամուրջները` ռիսկի գնալ նրա հետ պարտիայում:

 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը