«Արսենալի» բոլոր ֆուտբոլիստներն ատում էին Սանչեսին

Ֆուտբոլային լրագրող Ռաֆայել Հոնինգշտեյնը, ով «Յուրգեն Կլոպի պատմություն» գրքի հեղինակն է, պատմել է այն մասին, որ «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստները չէին հարգում Ալեքսիս Սանչեսին, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Նրա փոխարեն հակառակ ուղղությամբ տեղափոխվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:

«Արսենալի» ֆուտբոլիստները բղավում էին, որ վերջապես ազատվեցին Ալեքսիս Սանչեսից: Ամբողջ հանդերձարանն ատում էր նրան ու չէր հարգում: Ֆուտբոլիստները հստակ գիտակցում էին, որ նա խաղում է ոչ թե ֆուտբոլ, այլ ասես բեմահարթակում լինի: Ալեքսիսն ամեն խաղից հետո ասում էր, որ ինքն ամենալավն է և զարմանում էր, թե ի՞նչ գործ ունի լոնդոնյան թիմում, բայց երբ «Արսենալը» ամեն խաղից հետո հանդերձարանում սկսեց հրապարակել, թե որ ֆուտբոլիստը խաղի ժամանակ որքան է վազում, պարզվեց, որ ամենացածր ցուցանիշն ունի հենց Սանչեսը»,- ասել է Հոնինգշտեյնը: 

Լրագրողն ավելացրել է, որ հիմա «զինագործներն» ավելի ուրախ են, իսկ հանդերձարանում տիրում է դրական մթնոլորտ: Հավելենք, որ Սանչեսն «Արսենալում» անցկացրել է 122 հանդիպում` դարձել 60 գոլի հեղինակ: 
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը