Սարգիս Ստեփանյան. «Ուրարտուի» խաղը չստացվեց»

«Երևան-2800 բասկետբոլի միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված «Ուրարտու»-«Գազպրոմ Մոսկովսկի» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանն ամփոփել է հանդիպման արդյունքները: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Կանոնավոր առաջնությունից հետո թիմին միացան մի քանի նոր բասկետբոլիստներ: Ժամանակը չբավականացրեց նոր կազմով խաղին պատրաստվելու համար: Կարելի է ասել, պակասում էր խաղակցվածությունը: Մրցակիցը շատ փորձառու էր, տեխնիկապես լավ պատրաստված: «Գազպրոմ Մոսկովսկին» գլխավորում է բասկետբոլի մոսկովյան լիգայի առաջնությունը:

Թբիլիսիի «Հունդայի» և Իրանի «Արարատ» ակումբների հետ դեռ  հանդիպումներ կանցկացնենք: «Արարատի» կազմում ոչ բարձրահասակ բասկետբոլիստներ են խաղում, սական բոլորն էլ տիրապետում են հեռահար նետումներին: Թիմն Իրանի մինչև 23 տարեկանների չեմպիոն է: 
Ինչ վերաբերում է «Հունդայիին», վերջինս գլխավորում է Վրաստանի սուպերլիգայի աղյուսակը: Եթե այսպես շարունակվի, նրանք չեմպիոն կդառնան: Ակումբի կազմում երկու լեգիոներ է հանդես գալիս՝ սերբ կենտրոնական խաղացող և երկու սևամորթ բասկետբոլիստ:

Մրցաշարը կօգնի «Ուրարտուին» լավ պատրաստվել A լիգայի փլեյ-օֆիի խաղերին: Ցավոք, կանոնավոր առաջնության եզրափակչում Նիկիտա Զախարովը՝ մեր հիմնական խաղացողներից մեկը, վնասվածք ստացավ: Նրա բացակայությունը զգացվում է: Էդգար Բաբայանն այսօր 20 միավոր վաստակեց: «Ուրարտուի» խաղը չստացվեց, և նա ստիպված էր հաճախ խաղն իր վրա վերցնել: Մոսկովյան ակումբի հետ խաղից մենք եզրակացություններ կանենք, որպեսզի մյուս խաղերում հաջող հանդես գանք»,- ասել է մարզիչը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը