Սեյրան Նիկողոսյան. «Ավելի լավ է հնարավորություն տանք երիտասարդներին, քան լճացած մարզիկներին»

Նախորդ շաբաթ Երևանում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ամփոփել է առաջնության արդյունքները:

«Օդամղիչ հրացան ու օդամղիչ ատրճանակ վարժություններում մեծահասակների ցուցադրած արդյունքներից գոհ չեմ: Շատերի մոտ լճացում եմ նկատում՝ Հրաչիկ Բաբայանը, Զավեն Իգիթյանը…: Նրանք տաղանդավոր մարզիկներ են, պարզապես հոգեբանական խնդիր կա:
Մարզիչներով քննարկել ենք բոլոր հարցերը, փորձել ենք գտնել լուծումներ և հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել: Պատանիներից ու երիտասարդներից գոհ եմ, բարձր արդյունքներ ցուցադրեցին»,- ասել է Նիկողոսյանը:

Հրաձիգներն այժմ պատրաստվում են Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին, ապա կմեկնեն Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Դեռ չենք որոշել՝ ովքեր հանդես կգան Գերմանիայում: Գուցե մի քանի մարզիկներ, որոնց հետ հույսեր ենք կապում, չմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Ավելի լավ է հնարավորություն տանք երիտասարդներին, քան լճացած մարզիկներին»,- նշել է մարզիչը:
Այս տարին հրաձիգների համար հագեցած է ու կարևոր. աշխարհի առաջնություն, Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղեր…

«Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար դեռ շատ ժամանակ ունենք: Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն ամենաուժեղ հրաձիգները, քանի որ խաղարկվելու են Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշեր: Ինչպես գիտեք, պատանեկան Օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր ունենք, որը նվաճել է Հայկ Բաբայանը: Նա շատ լավ մարզավիճակում է: Համոզված եմ՝ Հայկը եզրափակիչ կանցնի:

Աղջիկներից Ալլա Պողոսյանին Եվրոպայի առաջնությունում չհաջողվեց անցնել եզրափակիչ ու պայքարել Օլիմպիական ուղեգրի համար: Նա հավասար միավորներ ուներ 8-րդ տեղը զբաղեցրած մարզիկի հետ: Դիմել ենք սպիտակ քարտ ստանալու համար»,- եզրափակել է Նիկողոսյանը:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը