Մեկնարկել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը

Մեկնարկել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում են Հայաստանի մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտները:

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ըստ հաստատված ժամանակացույցի, որի համաձայն համայնքային փուլի մրցումները կտևեն մինչև 2018 թ. մարտի 25-ը:

«Սպորտլանդիայի» համայնքային փուլում 1-ին, 2-րդ տեղերը գրաված, Երևանի վարչական շրջանների մրցումներում հաղթած և Ստեփանակերտ քաղաքի եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն ապրիլի 10-25-ը կմասնակցեն «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային (Երևանի և Ստեփանակերտի դպրոցականները՝ քաղաքային) եզրափակիչ փուլին:
 


[]
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Հոկտեմբեր 04, 10:05 «Մանչեսթեր Յունայթեդը» պայթեցնում է տրանսֆերային շուկան
Փետրվար 16, 15:55 Բենզեման նույնիսկ չի նկատել, որ «Ռեալի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է Ռոնալդուին
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը