Հոկտեմբերի 11-13-ն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Գեղասահքի պատանիների աշխարհի գավաթի» խաղարկությունը, որին կժամանեն ավելի քան 31 երկրների հայտնի գեղասահորդներ` երիտասարդ տղաներ, աղջիկներ և պարային զույգեր։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, միջոցառումը տեղի կունենա Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցում: Մասնակիցները կներկայացնեն կարճ և ազատ ծրագրերը, պարային զույգերը հանդես կգան նաև ռիթմիկ պար ծրագրով: