Ջիբրալթար-Հայաստան. ռևանշը կայացավ, Յուրա Մովսիսյանը պոկեր ձևակերպեց

Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը: Երևանյան խաղում մրցակիցը պատմական հաղթանակ էր գրանցել` առավելության հասնելով նվազագույն հաշվով:

Պատասխան խաղում Ջիբրալթարի հավաքականը լիահույս էր, որ պատմությունը կկրկնվի: 10-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան օգտվել Ռումյան Հովսեփյանի սխալից և արագ գրոհի արդյունքում Տիայ դե Բարը գրավեց Արամ Հայրապետյանի դարպասը, սակայն 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց պատասխան գոլը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին` 48-րդ րոպեին, գեղեցիկ փոխանցում ստանալով Ռումյան Հովսեփյանից, Յուրա Մովսիսյանը դուբլ ձևակերպեց: 4 րոպե անց Յուրան նաև հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 54-րդ րոպեին Մովսիսյանն արդեն պոկերի հեղինակ էր` 4:1:

66-րդ րոպեին Հայաստանի հավաքականն ստացավ տուգանային հարվածի իրավունք: Այն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը: Մրցակից թիմի ֆուտբոլիստից հետ եկած գնդակը ցանցն ուղարկեց Արթուր Քարտաշյանը` 5:1: 78-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ադամ Փրիսթլին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: 94-րդ րոպեին, գեղեցիկ փոխանցում ստանալով Հենրիխ Մխիթարյանից, Ալեքսանդր Կարապետյանն ազգային թիմի կազմում կազմում բացեց գոլերի թիվը:

Հայաստանի հավաքականը հաղթեց 6:2 հաշվով: Մակեդոնիայի ընտրանին, իր հերթին, 2:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ, վաստակեց 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 9 միավորով 2-րդ տեղում է, Ջիբրալթարի ընտրանին ունի 6 միավոր, Լիխտենշտեյնը` 3: Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում Լիխտենշտեյնը կընդունի Հայաստանի հավաքականին, Մակեդոնիան` Ջիբրալթարին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը