Էմերի. «Հպարտ եմ իմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքով»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Խաղից հետո լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է պաշտպանությունում առկա խնդիրների մասին:

«Երկրորդ խաղակեսում ավելի լավ խաղացինք, քան առաջինում: Կարող էինք հաղթել, սակայն մեր խփած երկու գոլից հետո մրցակիցն արագ էր վերականգնում հաշվի հավասարակշռությունը: Մենք պետք է բարելավենք խաղը պաշտպանությունում:

Հնարավոր է, կորցրել էինք վերահսկողությունը, սակայն բազմաթիվ պահեր ստեղծեցինք` անգամ 2:2 հաշվի ժամանակ: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքով: Ուզում էինք հաղթել, բայց ոչ-ոքին ևս վատ արդյունք չէ»,- ասել է Էմերին:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը