Հենրիխ Մխիթարյան. «Եթե անգամ ոտքերդ ծանրացած են, հարկավոր է պարզ գլխով մնալ»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղն սկսեց պահեստայինների նստարանից և փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում: Դիմակայությունից հետո նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Շնորհակալություն, որ եկել էիք «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտ: Դուք անկրկնելի էիք: Իհարկե, հիասթափված ենք, քանի որ «Արսենալը» պարտավոր էր հաղթել: Եթե անգամ ոտքերդ ծանրացած են, հարկավոր է պարզ գլխով մնալ: Չպետք է ուշադրություն դարձնել հոգնածությանը, անհրաժեշտ է ցույց տալ առավելագույնը:

«Օլդ Տրաֆորդում բարդ է խաղալը: Ուրախ ենք, որ կարողացանք միավոր վաստակել: Դա կարևոր էր լավագույն քառյակ մտնելու համար պայքարում: Կփորձենք հաղթանակի հասնել առաջիկա խաղերում»,- ասել է Մխիթարյանը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ 15-րդ տուրից հետո «Արսենալը» 31 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է, «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 23 միավոր և ընթանում է 8-րդ տեղում:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը