Մոուրինյո. «Հանգիստ թողեք «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բոլորին կոչ է արել հանգիստ թողնել իր թիմին և ժամանակ տալ` իրավիճակը շտկելու համար: Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում մանկունյանցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեցին հանդիպումն «Արսենալի» հետ: Մոուրինյոյի սաները վաստակել են 23 միավոր և ընթանում են մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում:

«Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» համեմատում են այն թվերի թիմի հետ, որում հանդես էին գալիս Ռոյ Կինը, Ռուդ Վան Նիստեռլոյն ու Նեմանյա Վիդիչը: Հանգիստ թողեք մեզ և ժամանակ տվեք: Այս թիմն ունի սիրտ և հոգի, բայց դեռ չի բավականացնում կայունությունն ու համախմբվածությունը:

«Արսենալի» դեմ խաղում մենք, ինչպես միշտ, սխալներ թույլ տվեցինք, որոնց համար ստիպված էինք պատասխան տալ: Ֆուտբոլիստները նվիրվեցին և հոգնեցին, բայց հանդես եկան հաղթելու մեծ ցանկությամբ»,- ասել է պորտուգալացի մասնագետը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը