Հայտնի թենիսիստուհին կմարզի Լուկա Պուիին

Ֆրանսիացի հայտնի թենիսիստուհի Ամելի Մորեսմոն կմարզի իր հայրենակից Լուկա Պուիին: Նրանք համագործակցությունը կսկսեն հաջորդ մրցաշրջանից: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ը: Լուկայի նախկին մարզիչը Էմանուել Պլանկն էր, ով թենիսիստին հրաժեշտ էր տվել նոյեմբերին:

Մորեսմոն մարզչական գործունեություն չի ծավալել շուրջ երկու տարի: Ավելի վաղ նա համագործակցում էր բրիտանացի Էնդի Մարեյի հետ: Բացի այդ, Մորեսմոն Դևիսի գավաթի խաղարկությունում կատարում է Ֆրանսիայի հավաքականի ավագի պարտականությունները:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը