Ռոնալդուն «ոչ» է ասում Մադրիդին

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի ժամանի Մադրիդ և ներկա չի լինի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» մասնակցությամբ դեկտեմբերի 9-ին կայանալիք եզրափակիչ փուլի պատասխան հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Պորտուգալացին հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Իսպանիայի մայրաքաղաք վերադառնալու և «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հանդիպում դիտելու պատրաստ չէ:

Ռոնալդուի և մադրիդյան թիմի ղեկավարության հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, իսկ հրավերքն ուղարկել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինի «Բարսելոնի» առաջատար Լիոնել Մեսսին:

Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 24-ին` Բուենոս Այրեսում, սակայն երկրպագուների անվայել պահվածքի համար հետաձգվել էր: Նրանք հարձակվել էին ու քարեր նետել «Բոկա Խունիորսի» ավտոբուսի վրա: Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը