Սարգիս Ավագյան. «Պետական բյուջեից գումար է հատկացվում պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար»

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի ներքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրե Հանի հետ:

Կողմերը քննարկել են պարալիմպիկ խաղերի մասնակցության կազմակերպչական, հաշմանդամային սպորտին առնչվող մասնագիտական, ինչպես նաև ընդհանուր սպորտի ոլորտի առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցեր:

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրն այսօր ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, և պետական բյուջեից գումար է հատկացվում հայ մարզիկների մասնակցությունը պարալիմպիկ խաղերին ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է մի քանի միջոցառում՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Անդրե Հանը խոսել է Գերմանիայում հաշմանդամային սպորտի առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ լավագույն տարբերակը կլինի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ մարզիչների համար հավասար պայմանների սահմանումը։

Այս խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը տեղեկացրել է հյուրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն, մյուս մարզիկների հետ միասին, հաշմանդամություն ունեցող մարզիկները նույնպես արժանանում են համապատասխան պարգևների և ստանում են անվանական թոշակ:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը