Սպորտը կայուն զարգացման միջոց

Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր համաժողովում «Սպորտը կայուն զարգացման միջոց» խորագրով բանաձև է ընդունվել: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում մարզական միջոցառումներն օգտագործել ի նպաստ միջազգային խաղաղության պահպանման գործին: Առանցքային դերը պատկանում է միջազգային Օլիմպիական կոմիտեին:

Բանաձևում նշվում է Օլիմպիական և պարալիմպիկ շարժման անգնահատելի դերը քաղաքական հակամարտությունները կարգավորելու գործում, մասնավորապես «Օլիմպիական հրադադարի» սկզբունքի շնորհիվ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մեծ գոհունակություն է հայտնել նման փաստաթղթի ընդունման համար:

Այն հաստատում է, որ սպորտը սահմաններ չունի, և նրա միավորող ուժը նպաստում է խաղաղության հաստատմանը, կրթության զարգացմանը, սոցիալական և գենդերային հավասարությանը: Պետք է Օլիմպիական շարժումը դարձնել միջազգային կայունության շարժիչ ուժը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը