Արթուր Պետրոսյան. «Հաջողությունը չի ուշանա»

Այսօր «Լոռի» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին: Մասնագետն արարողությունից հետո նաև հարցազրույց է տվել ակումբի լրատվության բաժնին և պատմել է, թե ինչով է իրեն գրավել Վանաձորի ակումբի ղեկավարության առաջարկը:

«Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցանք, պայմանավորվեցինք հանդիպել Հայաստանում: Երկու օրով եկա Հայաստան, բանակցեցինք, շատ լավ տպավորություն ստացա մեր խոսակցությունից: Տվեցի համաձայնությունս: Թիմին շատ թե քիչ ծանոթ եմ, հետևում եմ Հայաստանի առաջնությանը: Ըստ իս, մեծ պոտենցիալ ունեցող թիմ է, բայց երիտասարդ: Ինձ համար հետաքրքիր կլինի «Լոռիի» հետ աշխատելը:

Մարզումներս սկսել ենք Վանաձորում, հունվարի 23-30-ն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնենք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, հետո մարզումները կրկին կշարունակվեն Վանաձորում, որին կհաջորդի երկրորդ հավաքը, որը տեղի կունենա Անթալիայում, ամենայն հավանականության, փետրվարի 12-25-ը:

Անպայման կլինեն համալրումներ: Մի շարք հայ ֆուտբոլիստներ այսօրվանից սկսած փորձաշրջան են անցնելու: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք, բարելավվենք մեր դիրքերը: Սխալ է չեմպիոնության մասին խոսելը: Դա ավելորդ ճնշում կլինի թիմի վրա: Վստահ եմ, հաջողությունը չի ուշանա»,- ասել է Պետրոսյանը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը