Կորմիեն ճանաչվել է UFC-ի 2018 թ. լավագույն բռնցքամարտիկ

UFC ամփոփել է 2018 թ.` մրցանակներ հանձնելով լավագույններին: UFC-ի տարվա լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Դանիել Կորմիեն, ով տարվա կտրվածքով անցկացված մենամարտերից երեքում ժամանակից շուտ հաղթանակ է տոնել: Նա պարտության է մատնել Վոլկան Օզդեմիրին, Ստիպե Մաոչիչին և Դերիկ Լյուիսին` նվաճելով չեմպիոնական երկու գոտի:

«Տարվա առաջընթաց» անվանակարգում հաղթող է ճանաչվել նորզելանդացի Իսրայել Ադեսանյան, ով 2018 թ. ընթացքում տոնել է 4 հաղթանակ: UFC 229-ի շրջանակներում կայացած Տոնի Ֆերգյուսոն-Էնթոնի Պետիս դիմակայությունը ճանաչվել է տարվա լավագույն մենամարտ: Բռնցքամարտիկները ռինգում երկու ռաունդ արյունահեղ և անզիջում պայքար են մղել` անողոք հարվածներ հասցնելով միմյանց: Մարտն ընդհատել էր բժիշկը, ով Պետիսին ռինգ չի թողել բազմաթիվ վնասվածքների պատճառով:

«Լավագույն նոկաուտ» անվանակարգում հաղթողի կոչումը նվաճել է մեքսիկացի Յաիր Ռոդրիգեսը: UFC On Fox 31-ի շրջանակներում նա 5-րդ ռաունդի վերջին վայրկյանին նոկաուտի էր ենթարկել կորեացի մրցակցին: Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Զաբիդ Մագոմեդշարիպովը դարձել է «Տարվա լավագույն հնարք» անվանակարգի հաղթող: Նա այդ հնարքը կիրառել է UFC 228-ի շրջանակներում` Բրենդան Դևիսի հետ մենամարտում: 
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը