Էմերի. «Դենիս Դուարեսի իրավիճակին ծանոթ չեմ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ձմեռային տրանֆերային պատուհանի ժամանակ ակումբն իր վիճակի չի լինի գնել նոր ֆուտբոլիստների ամբողջական տրանֆերներ: Հնարավոր է լինեն նորեկներ, բայց միայն վարձավճարով:

«Մենք չենք կարող նոր ֆուտբոլիստներ գնել: Հնարավոր են միայն վարձավճարով տարբերակներ: Ոչինչ չգիտեմ Դենիս Դուարեսի իրավիճակի մասին: Ինչպես արդեն ասացի, կարող ենք մեզ միայն թույլ տալ հրավիրել վարձավճարով ֆուտբոլիստների:

Գիտեմ, որ «Արսենալի» ղեկավարությունը փնտրում է այնպիսի խաղացողների, ովքեր կարող են օգտակար լինել թիմին: Գիտեմ անունները, խոսքը գնում է հիանալի ֆուտբոլիստների մասին, սակայն ես ձեռքբերումներ հիմա չեմ կարող անել»,- ասել է Էմերին:

Հավելենք, որ խոսակցությունները շատ էին այն մասին, որ Դենիս Սուարեսի տեղափոխության պայմաններում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկորցնի տեղը հիմնական կազմում: Նշվում է նաև, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»: 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը