Մարկոս. «Հայաստանն ու հայերն ինձ համար շատ կարևոր են»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին արժանացել է ՖԱՖ-ի կողմից սահմանած «Տարվա համակրանք» մրցանակին: Ֆուտբոլիստի հետ կապ է հաստատվել տեսազանգով: Մարկոսը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Շնորհակալ եմ, այս մրցանակն ինձ համար շատ կարևոր է: Միշտ ասել եմ, որ սիրում եմ Հայաստանը: Հայաստանն ու հայերը ինձ համար շատ կարևոր են: Խաղադաշտում ամեն ինչ կանեմ, որովհետև Դուք հավատում եք ինձ ու իմ ուժերին: 2018 թ. հաջող տարի էր ինձ համար, կզարգացնեմ հաջողությունն այս տարի ևս»,- ասել է Մարկոսը:

Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանը ճանաչվել է նաև Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ: Նա լավագույնն է նաև ղազախական Պրեմիեր լիգայում, ինչպես նաև Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուն է: 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը