Մոուրինյո-«Ռեալ» բանակցություններն ընթացքի մեջ են

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և Մադրիդի «Ռեալի» ղեկավարության միջև բանակցությունները շարունակվում են: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, պորտուգալացի մասնագետը հանդիպել է «Արքայական ակումբի» ներկայացուցիչների հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները մոտ օրերս:

«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից, որն Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և, բնականաբար, չի գոհացնում նաև ներկայիս գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի կատարած աշխատանքը: Ֆլորենտինո Պերեսը կարծում է, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Մոուրինյոյին հրավիրելը հենց նրա նախաձեռնությունն է:

«Daily Mail»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մասնագետին վճարել է պայմանագրում նշված փոխհատուցումը, որը կազմել է 16,6 մլն եվրո և հիմա Մոուրինյոն կարող է վերսկսել մարզչական աշխատանքը: 55-ամյա մասնագետը «Ռեալում» աշխատել է 2010-2013 թթ.: Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը