Ռոբերտ Արզումանյանը կաշխատի «Փյունիկում»

«Փյունիկի» սան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Ծաղկաձորում հավաք է անցկացնում, որից հետո, հունվարի 21-ից, ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայի Ալանիա քաղաքում, որտեղ ստուգողական հանդիպման շրջանակներում կմրցի բուլղարական «Սլավիայի» և «Մոնտանայի», ուկրաինական «Ալեքսանդրիայի» և ռումինական «Յունիվերսիտատիա Կլուժի» հետ: Հավաքը կավարտվի փետրվարի 3-ին:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը