«Ալաշկերտի» մրցակիցները հայտնի են

Այսօր` հունվարի 11-ին, «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսեց մարզումները: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզմանը, որի ընթացքում ալաշկերտցիները վազքային վարժություններ կատարեցին, մասնակցեցին հայաստանցի ֆուտբոլիստները: Արդեն վաղն «Ալաշկերտին» կմիանան բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստները և թիմը կմարզվի ամբողջական կազմով:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը: Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 3 հանդիպում:

Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված է ստուգողական 6 հանդիպում: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի առաջիկայում:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը