Հուշամրցաշար` նվիրված Հայաստանի ութակի չեմպիոնին

Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված շախմատի առաջնությունը կանցկացվի հունվարի 22-ին և 23-ին` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դահլիճում: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով` 9 խաղափուլով, համաձայն ՖԻԴԵ-ի շախմատային կանոնների:

Հունվարի 22-ին տեղի կունենան 1-5-րդ տուրերը, իսկ 22-ին՝ 6-9-րդ: Յուրաքանչյուրին պարտիայի համար տրվում է 15 րոպե` 10 վայրկյան քայլի համար հավելումով: Մրցանակային հիմնադրամը կկազմի 2 միլիոն դրամ: Մրցանակային տեղերի քանակը՝ 10: Հավասար միավորների դեպքում մրցանակները կբաշխվեն համաձայն լրացուցիչ ցուցանիշների:

Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է համապատասխանաբար ըստ հակառակորդների հատված միջին վարկանիշի (հանած ամենացածր վարկանիշ ունեցող մրցակցի վարկանիշը), անձնական հանդիպման (հանդիպումների) արդյունքի, հաղթանակների առավելագույն թվի:

Եթե հավասարությունը պահպանվի, ապա 1-ին տեղի համար կանցկացվի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցամարտ 5 րոպե` 3 վայրկյան քայլի համար ժամակարգով: Ոչ-ոքիի դեպքում, նոր վիճակահանությունից հետո, մրցամարտը կշարունակվի նույն ժամակարգով մինչև առաջին հաղթանակը: Այդ դեպքում գույների հերթականությունը կփոխվի յուրաքանչյուր զույգ պարտիայից հետո: Մնացած տեղերի համար մրցանակները կկիսվեն հավասարաչափ:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը