Հարություն Վարդանյան. «Մեզ մոտ խաղալը չի խանգարի ազգային թիմում հանդես գալուն»

Արևմտյան Հայաստանի հավաքականն ավարտեց Ֆրանսիայում ընթացող ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում ընկերական հանդիպումներ անցկացրեց: Առաջին խաղում ընտրանին 1:4 հաշվով զիջեց «Նիմին», ապա 0:2 հաշվով պարտվեց «Տոլունին»: Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Վարդանյանն ամփոփել է Մարսելում անցկացրած հավաքը:

«Մարզումներից գոհ եմ, տղաներից ևս, քանի որ արձակուրդից հետո միանգամից միացան մեզ և հանդես եկան ուժերի ներածին չափով` փորձելով օգնել և ցույց տալ, որ Արևմտյան Հայաստանի հավաքականը կարող է ուժեղ թիմ պատրաստել Արցախի համար: Ընկերական առաջին հանդիպումից դժգոհ եմ, որովհետև տղաները ֆիզիկապես պատրաստ չէին: Երկրորդ հանդիպման առաջին խաղակեսից հաճույք ստացա:

Նոր մարտավարությամբ հանդես եկանք, որը մեզ դուր եկավ և հետագայում էլ այն կկիրառենք: Մեզ նոր տղաներ են հարկավոր, որոնց կփնտրենք Հայաստանում, որպեսզի հավաքականն ուժեղացնենք: Հետևում ենք նաև Եվրոպայում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին:

Մայիսի վերջին պլանավորել ենք անցկացնել հավաք, որը կտևի 5 օր, որից հետո կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը: Ունենք մի մեծ խնդիր. ֆուտբոլիստներից շատերը մտածում են, որ Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղալուց հետո չեն կարողանա հանդես գալ Հայաստանի ազգային թիմում, այդ պատճառով էլ վախենում են քայլ անել, բայց դա այդպես չէ և իրականում նման խնդիր չկա:

Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, ուզում ենք լավ հորիզոնական զբաղեցնել, նախընտրելի է 1-3-րդ տեղերը: Նախորդ տարի Անգլիայում փորձեցինք մրցանակային տեղ գրավել, սակայն վնասվածքների պատճառով չստացվեց և դուրս մնացինք քառորդ եզրափակիչ փուլից: Այս անգամ կփորձենք նպատակն իրականացնել»,- ասել է Հարություն Վարդանյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը