Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Վեստ Հեմի» դեմ հունվարի 12-ին կայանալիք հանդիպումից առաջ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին և նշել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները: Սպասվում է, որ հայ ֆուտբոլիստը շարք կվերադառնա փետրվարի սկզբին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն աջ ոտքի կոճի վնասվածքն ստացել էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի` «Տոտենհեմի» դեմ կայացած խաղի ընթացքում: Հավելենք, որ «Արսենալն» ընթանում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում` վաստակած 41 միավորով: «Վեստ Հեմը» 10-րդ տեղում է: 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը