Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Խանջյանը կմասնակցեն խոշոր մրցաշարի

Ավստրիայի Միտերսիլ քաղաքի մարզումային ճամբարում տարբեր երկրներ ներկայացնող 50 առաջատար պատվիրակների հետ 10-օրյա ուսումնամարզական հավաքի են մասնակցում Հայաստանի մարզիկներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ):

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, հունվարի 16-ին նրանք կվերադառնան Երևան և հավաքականի ամբողջական կազմի հետ մարզումները կշարունակեն «Օլիմպավանում»: Առաջատար երկու ձյուդոյիստները այնուհետև կմեկնեն Իսրայել` մասնակցելու հունվարի 24-26-ը կայանալիք միջազգային վարկանշային խոշոր մրցաշարի:

Տղաներն այնուհետև իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում փետրվարի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» միջազգային ստուգատեսին, որը նույնպես վարկանշային է: Տարեսկզբից ակտիվորեն մարզվում են նաև երկրի պատանեկան և երիտասարդական թիմերը: Նրանք հանդես կգան հունվարի 26-ին մեկնարկող Հայաստանի առաջնություններում: Աչքի ընկածներով կկազմավորվեն հավաքականները:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանը և նրա երկու օգնականները նպատակային ծրագրով կշարունակեն բարելավել սաների ընդհանուր պատրաստականությունը: Նպատակն է հնարավորինս լավ մարզավիճակով մեկնել Թբիլիսի և համատեղ պարապմունքներ անցկացնել (փետրվարի 4-16-ը) վրաստանցի հասակակիցների հետ:

 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը