«Լոռին» նոր գլխավոր տնօրեն ունի

Դավիթ Աբրահամյանը այսուհետ կզբաղեցնի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ակումբի կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ` Աբրահամյանը պատասխանատու կլինի նաև սելեկցիայի համար: Լինելով վանաձորցի՝ Աբրահամյանը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում, որտեղ աշխատել է մի շարք ֆուտբոլային գործակալություններում:

2013 թ. աշխատել է Մոսկվայի «Դինամոյում»՝ որպես տրանսֆերների հարցերով նախագահի խորհրդական: Որպես գործակալ՝ համագործակցել է հայկական ակումբների հետ: Նրա միջոցով Հայաստանում են խաղացել Սերժ Դեբլեն, Բորիս Կադիոն, Կվասի Սիբոն, Ֆոֆանա Բեկոն, Լուբամբո Մուսոնդան, Դամե Դիոպը, Լամին Լի Յորոն, Ժան-Ժակ Բուգուհին, Էբուե Կուասսին, Էմմանուել Մբոլան, Էդվարդ Կպոդոն, Դրիսա Դիարասուբան և այլոք:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը