Ֆյուրին նշել է, թե ինչու Ջոշուայի հետ իր մենամարտը երբեք չի կայանա

Աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց մտադիր է մենամարտել WBA Super, IBF, WBO վարկածներով չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ: Ֆյուրին կարծում է, որ այդ մարտը չի կայանա և բացատրել է, թե ինչու է այդպես մտածում:

«Եթե ինձ հնարավորություն տան, ես կջախջախեմ Ջոշուային, բայց եթե բացահատ խոսենք, այդ մենամարտը երբեք էլ չի կայանա: Այո, ցավում եմ, որ կհիասթափեցնեմ երկրպագուներին, սակայն դա է իրականությունը: Ջոշուան չի կարողանա ինձ հետ կռվել` նույնիսկ եթե ձեռքում երկու մուրճ ունենա:

Ամեն ինչ պարզ է, սա բիզնես է, իսկ Ջոշուայի թիմում հիմարներ չեն աշխատում: Նրանք լավ են գիտակցում, որ չեն կարողանա պարտության մատնել ինձ: Իհարկե, միայն խոսքերով կարող են ասել, որ Էնթոնին պատրաստ է մենամարտին, սակայն նախկինում էլ տեսել ենք, թե ինչպես են նրանք բանակցում մի բռնցքամարտիկի հետ, մենամարտում մյուսի»,- ասել է Ֆյուրին:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը