Մակգրեգորը վիրավորել է Նուրմագոմեդովին և Մալինյաջիին

UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մակգրեգորը կրկին իր տարերքի մեջ է: Նա հերթական անգամ քար է նետել իր գործընկերների վրա, և աշխարհի նախկին չեմպիոն Պոլի Մալինյաջիին և UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին անվանել է աղքատ մարմնավաճառներ: Այս մասին հայտնում է «All Boxing»-ը:

«Պոլիին և Հաբիբին ասել եմ, որ բավական է տրտնջաք: Պոլին ինձ վրա է նետվում ինչ-որ լուսանկարի պատճառով, իսկ Հաբիբը մեր մենամարտի յուրաքանչյուր ռաունդից հետո բողոքում էր մրցավարին: Բռնցքամարտի բիզնեսում շատ են աղքատ մարմնավաճառները, ինչպիսիք են Նուրմագոմեդովն ու Մալինյաջին: Ծիծաղելի է, մի եղեք այդպիսին»,- հայտարարել է սկանդալային Մակգրեգորը:


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը