Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է Նիսի մրցաշարի արդյունքները

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը գոհ է Նիսի մրցաշարում ընտրանու գրանցած արդյունքներից: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ մարզիչը նշել է, որ թեև հավաքականը ստուգատեսին մասնակցել է ոչ լիարժեք կազմով, սակայն արդյունքները դրական են:

Հիշեցնենք, որ Նիսի մրցաշարի հաղթող էին դարձել Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ էին նվաճել Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը:

«Ստուագեսին մասնակցեցինք 7 ըմբիշով, որոնցից 6-ը հաղթող դարձան: Մաքսիմ Մանուկյանն ինքն էր ցանկացել հանդես գալ, սակայն նա լիարժեք պատրաստ չէր: Մեր նպատակը ոչ թե այս ստուագեսին փայլուն մրցելույթներ ունենալն էր, այլ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին նախապատրաստվելը»,- ասել է Ջուլֆալակյանը:
 


[]
Նոյեմբեր 15, 20:59 Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հոկտեմբեր 09, 20:16 Մեղավորը ոչ թե Ռուբեն Հայրապետյանն էր, այլ Մարկոսի հայերենը (Տեսանյութ)
Դեկտեմբեր 07, 21:16 Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկների» վերջնական ցանկը
Հուլիս 07, 10:38 Ինսուլտի կանխարգելում. քնային զարկերակների վիրահատությունը` Հայաստանում
Հոկտեմբեր 28, 17:17 Բացվել է Կովսականի տեղամասային հիվանդանոցը